Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ղրղզստանի դատարանն ուժի մեջ է թողել Օմուրբեկ Տեկեբաևին չգրանցելու ԿԸՀ որոշումը

Ղրղզստանի դատարանն ուժի մեջ է թողել Օմուրբեկ Տեկեբաևին չգրանցելու ԿԸՀ որոշումը
01.09.2017 | 11:22

Ղրղզստանի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ԿԸՀ-ի որոշումը՝ ընդդիմության ներկայացրած հազարավոր ստորագրությունները մերժելու վերաբերյալ: Հանձնաժողովը հրաժարվում է առաջիկա նախագահական ընտրություններում գրանցել խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար, կոռուպցիոն մեղադրանքներով ազատազրկված Օմուրբեկ Տեկեբաևին, պնդելով, թե նրա աջակիցները նախընտրական շտաբ չեն բացել՝ ստորագրությունների հավաքագրումը ֆինանսավորելու համար, որ հակասում է օրենքին: Նախագահական ընտրությունները հոկտեմբերի 15-ին են:

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ